«Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի, քանի որ ամեն ինչ արել է Ծառուկյանի առաջադրման համար». Ռուբեն Թորոսյան

«ԲՀԿ-ն երբեք չի սատարի ՀԱԿ-ի թեկնածուին: Ի դեպ, նա իր ուզածն արդեն  ստացել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակից՝ դարձել է ընդդիմադիր, այն  էլ՝  առաջնորդ»,- 168.am-ին տված հարցազրույցում ասաց ՀԱԿ անդամ, «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը:

Իսկ հարցին` հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը սատարի ԲՀԿ-ի թեկնածուին, Ռ.Թորոսյանն այսպես պատասխանեց. «ՀԱԿ-ը երբևէ չի սատարի ԲՀԿ թեկնածուին, սակայն Հայ ազգային կոնրեսի Կենտրոնական գրասենյակը դրա ձևը  կգտնի»:

Այնուհետև ավելացրեց. «Մնում է միայն ուշադիր լսել և հետևել ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգողին, ով պատասխանատու, սակայն սեփական կարծիք  չունեցող գործիչ է և պատշաճորեն կատարում է Առաջին նախագահի հրահանգ-ուղեցույցերը: Իսկ վերջինս չի առաջադրվի, քանի  որ ամեն ինչ արել է Ծառուկյանի  առաջադրման համար… մնում է միայն դա ըմբռնելի ձևով մատուցի»:

Ռուբեն Թորոսյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 ժամի» վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս