Նոյեմբերի 29-ին Հայաստան է գալու Եվրոպայի թիվ մեկ պաշտոնյան` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: Այդ նույն օրը Հայաստանում է գտնվելու աշխարհի թերևս ամենատոտալիտար երկրներից մեկի` Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Այդ երկրի հետ էլ Հայաստանը զարգացնելու է առևտրատնտեսական կապերը:
Մինսկի խումբը եկավ, ասաց, որ ինքը չի մեռել, ողջ է: Իմ տպավորությամբ` հիմնական խնդիրները գնալու են հունվարից հետո, երբ քննարկումների թեման ավելի առարկայական կդառնա, իսկ այդ խնդիրը վերաբերում է նրան, որ Մադրիդյան սկզբունքները մի կողմ են դրված:
Նախատեսվում է, որ Մարթենսը ԱԺ նիստերի դհլիճում կհանդիպի ԱԺ պատգամավորների հետ և հանդես կգա ելույթով:
Գործում այժմ ներգրավված են նախկին մարզպետը, գյուղապետը և մեկ շինարար: Վերջինս պարտավոր է բյուջե վճարումներ կատարել` 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք:
«Ես սույնով պահանջում եմ, որ Դուք ճիշտ գործ անեք, ուղղեք ձեր սխալը եւ անվավեր համարեք «Բաքվի հռչակագիր» կոչված զեղծարարությունը, ինչպես նաև դրա հրապարակումը` անհապաղ ու ամբողջապես:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում տեղի ունեցավ Երևանի Աբովյան 4 հասցեում «Միլանո» խանութի նախկին սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցադիմումի գործով հերթական նախնական դատական նիստը:
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել «Գովերլայի» դեմ հանդիպումից: Առանձնին անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի արդյունքներին:
Ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք:
Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ , վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը ռինգ կուղեկցի 10 մարզիկների :
«Միայն Հանրապետականն է ի լուր աշխարհի տղամարդավարի հայտնել, որ պատրաստ է ընտրություններին իր թեկնածուով: Էն Լևոն Տեր-Պետրոսյանն ո՞ւր ա, ուզում ա առաջադրվի, չի ուզում առաջադրվի…»:
Հ Հ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում պարզվել է, որ ուղղակի հարկերի գծով պակասորդը կազմում է մինչև 400 մլրդ դրամ:
«Իրենք ուզում էին Նոնոյին անցկացնել, և քանի որ միայն Նոնոն չէր կարող գրանցվել, արհեստականորեն գրանցեցին ևս երկու հոգու, իսկ մրցույթին ներկայացավ մեկ հոգի: Դա մշակված սցենար էր»:
Գործում անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հիմքով, ՍԴ-ի բոլոր 9 անդամների համաձայնությամբ, առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, դատարանի դահլիճում ընդունվեց որոշում` առանց քննություն սկսելու կարճել գործի վարույթը:
Դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի խոսքով՝ պաշտպանի բացակայության պայմաններում դատական նիստ չի կարող տեղի ունենալ:
«Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանի խոսքով՝ տեղական շուկայում հավի մսի թանկացման միտումներ կան:
«Այս տարի, իմ կարծիքով, շուկայում աժիոտաժ չի լինի, տեղական արտադրողները, իմ կարծիքով, կապահովեն պահանջարկը, ներկրում չի լինի»,- ասաց «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրենը:
Դոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիո Սրնան Ուկրաինայի առաջնության լավագույն գոլային փոխանցման հեղինակն է։ Խորվաթը 17 տուրից հետո իր ակտիվում ունի 9 գոլային փոխանցում։
«Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբան հայտարարել է, որ կատալոնացիները փորձում են չարձագանքել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Հանրապետության հրապարակի «Արարատ» ռեստորանային համալիրի կամարի տակ լուսանկարել է «Մերսեդես» մակնիշի 005 DD 05 համարանիշի ավտոմեքենան, որի մոտ կանգնած է եղել պատգամավորը՝ ինչ-որ անձի հետ:
«Armenian Music Center»-ը նոր նախագիծ ունի, որը կոչվում է «Made in Hayastan»: Այս մասին 168.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց «Armenian Music Center» ընկերության տնօրեն Սամվել Ամիրաղյանը:
Եվրոյի գոտու ֆինանսների նախարարները և Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնության են եկել Հունաստանին մինչև 2020թ. 43.7 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ։ Այդ մասին տեղեկացնում է Ֆրանս-Պրես գործակալությունը։
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում, Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացու, և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Նոյեմբերի 26-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունենում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Սահմանադրական դատարանը նոյեմբերի 27-ին գրավոր ընթացակարգով պետք է քննության առներ քաղաքացի Տիգրան Առաքելյանի դիմումի հիման վրա գործը: Սակայն գործում անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հիմքով, ՍԴ-ի բոլոր 9 անդամների համաձայնությամբ, առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, դատարանի դահլիճում ընդունվեց որոշում` առանց քննություն սկսելու կարճել գործի վարույթը:
ՀՀ Կառավարությունը հերթական անգամ բացասական եզրակացություն է տվել նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի նախաձեռնությանը։ Այս անգամ խոսքը վերաբերում է Բագրատյանի կողմից առաջարկված «2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի և կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի հնարավորությունների մասին։
Երեկ «ժողովուրդ»-ը կրկին զրուցել է ՊՊԾ պետ Հրաչյա Հարությունյանի հետ` պարգելու, թե իրականում ով է ճշմարտությունն ասում:
«Շախմատային Հայաստանը» լույս է ընծայել Գագիկ Հովհաննիսյանի «Հայերի հաղթարշավը Ստամբուլում» գիրքը: Այն նվիրված է շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի տարած փայլուն հաղթանակին:
«Նոնոն եղել է Աժ նախագահի և նրա եղբոր` Ջոնիկի մտերիմը»: