
Մխիթարյանը «գոլ+ փոխանցում» վարկանիշի առաջատարն է

Դոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիո Սրնան Ուկրաինայի առաջնությունում գոլային փոխանցումների թվով լավագույնն է։ Խորվաթը 17 տուրից հետո իր ակտիվում ունի 9 գոլային փոխանցում։ Այս մասին հաղորդում է Terrikon.com կայքը։
«Հանքափորների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «գոլ+ փոխանցում» վարկանիշի առաջատարն է։ Նրա ակտիվում կա 17 խփած գնդակ և 6 գոլային փոխանցում (23 մ.)։ Հայ «ոսկե տղայի» մոտակա հետապնդողը Բրաուն Իդեյեն է Կիևի «Դինամոյից» (12 գոլ և 1 գոլային փոխանցում)։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն է։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը