
Մխիթարյանի գոլը 850-րդն էր Լուչեսկուի Շախտյորի համար

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել «Գովերլայի» դեմ հանդիպումից:
Առանձնին անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի արդյունքներին:
Մխիթարյանն այդ խաղում դարձել էլ գոլի հեղինակ` իր խփած գնդակների թիվն Ուկրաինայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հասցնելով 17-ի:
Հենոն արդեն երրորդ անգամ էր գրավում «Գովերլայի» դարպասը: Այս խաղից բացի, հայ ֆուտբոլիստը գրավել էր «Գովերլայի» դարպասը մեկ անգամ «Շախտյորի», մեկ անգամ էլ «Մետալուրգի» մարզաշապիկով:
Հայ ֆուտբոլիստը նաև դարձել է Ուկրաինայի առաջնությունում իր 30-րդ գոլի հեղինակը: Իսկ ահա Մխիթարյանի` «Գովերլայի» դարպասն ուղարկած գնդակը 850-րդն էր «Շախտյորի» կատարմամբ բոլոր մրցաշարերում Միրչա Լուչեսկուի գլխավորությամբ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը