Բաժիններ՝

Հունաստանը փրկվեց

Եվրոյի գոտու ֆինանսների նախարարները և Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնության են եկել Հունաստանին մինչև 2020թ. 43.7 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ։ Այդ մասին տեղեկացնում է Ֆրանս-Պրես գործակալությունը։

Այդ մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին։ Վերջինիս խոսքերով, այդ որոշումը կթուլացնի անորոշությունը Եվրոպայում և Հունաստանում, ինչպես նաև կամրապնդի փոխադարձ վստահությունը։

Գումարը Հունաստանին կտրամադրվի միանվագ կերպով։

Ֆրանս-Պրեսի տեղեկություններով, Հունաստանին հաջողվել է օգնություն ստանալ հիմնականում շնորհիվ այն հանգամանքի, որ ընդունվել է պետական պարտքի մակարդակը նվազեցնելու միջոցառումների ծրագիրը։ Ներկայումս երկրի պետական պարտքը ՀՆԱ-ի 144%-ի չափ է։ Նախատեսվում է մինչև 2010թ. այն կրճատել՝ հասցնելով 120%-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս