
Մահվան ելքով վրաերթ Աշտարակի խճուղում. Վարորդը դիմել է փախուստի

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում, Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացու, և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ Ռուբեն Հակոբյանը:
Քննչական խումբը պարզել է, որ վրաերթի հետևանքով մահացած անձը 52-ամյա Ոսկան Հարությունյանն էր: Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել մահացածի բնակության վայրը, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը և ձեռնարկվում է օպերատիվ քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու համար ավտոմեքենան:
shamshyan.com