Ապագայում գիտնականները նպատակ ունեն ստեղծել մի սարք, որը հնարավորություն կտա, սառեցված սերմնաբջիջները հալեցնելուց հետո, օրինակ՝ 5 րոպե տևողությամբ 2 հերց հաճախականությամբ ուղղահայաց տատանելուց հետո, արհեստական սերմնավորում իրականացնել, ինչն առավել անվնաս եղանակ է:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ, այսօր կայացել է Բ. Շ.-ի գործով դատաքննությունը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, դեկտեմբերի 3-ին տեղի կունենա «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանն ընդդեմ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով նախնական դատական նիստը:
Եթե Հրանտ Բագրատյանն իսկապես առաջադրի իր թեկնածությունը, ապա դա կհանգեցնի ՀԱԿ-ի հերթական, գուցե նաև վերջնական պառակտմանը, որը կարող է հանգեցնել քաղաքական իրականությունից այդ կառույցի վերջնական դուրսմղմանը: Ինքը` Բագրատյանը, այս մասին հրաժարվում է հրապարակայնորեն խոսել, սակայն իր մտադրությունների մասին բաց և անկեղծ խոսում է ՀԱԿ անդամ պատգամավորների և այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
«Ես կարծում եմ, որ ինքը հրապարակավ պետք է ներողություն խնդրի առաջինը զոհերի ծնողներից: Ինքը չի՞ հասկանում, որ զոհերը ծնողներ ունեն, որ ծնողները ամեն ինչին հետևում են»:
Հանդիպմանը չեն մասնակցի կիսապաշտպաններ Անդրես Ինյեստան և Չավին, պաշտպան Խերարդ Պիկեն, դարպասապահ Վիկտոր Վալդեսը և հարձակվող Լիոնել Մեսսին:
«Կան նախկին ղեկավարներ, ինչպես պարոն Քոչարյանը և պարոն Տեր-Պետրոսյանը, բայց նրանք դժվար թե կարողանան դառնալ առաջատար փարոսներ, չնայած որ Տեր-Պետրոսյանը վերջին ընտրություններում շատ մոտ էր հաղթանակին: Չեմ կարծում, որ նա (Տեր-Պետրոսյանը.- խմբ) այս օրերին մեծ ժողովրդականություն ունի»,- «168 Ժամի» թղթակցին տված հարցազրույցում ասել է բրիտանական «Chatham House» հետազոտական կենտրոնի փորձագետ Ջեյմս Նիքսին` անդրադառնալով Հայաստանի ընդդիմության ներկայիս հնարավորություններին:
Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը ջրծաղիկով հիվանդանում է մինչև 15 տարեկանը, որոնցից առնվազն 95%-ը` վաղ մանկական տարիքում:
Նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Ոստիկանությունը դարանակալում և հետապնդում է հանցագործներին, մի քանի անգամ կանգնելու զգուշացումներ է տալիս: Ավտոմեքենայում եղել են 3 հոգի, որոնցից 2-ը վթարից հետո դիմում է փախուստի, իսկ մեկին հաջողվում է վնասազերծել:
Tatron.info-ն հրապարակել է աշխարհի թատրոնների ամենաթանկ օթյակների ցուցակը:
Անգլիական «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը ցանկանում է իր թիմ հրավիրել «Շանհայ Շենհուայի» հարձակվող Նիկոլա Անելկային:
«Դրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ: Չի կարող նման կապ լինել: Այդ նկարները, այդ անշնորհքությունները պատերի վրա արդեն 2-3 տարի անընդհատ էլ անում են: Դա ի՞նչ կապ ունի ոստիկանապետ փոխելու կամ մյուսների հետ: Բացարձակ, նման բան չկա»:
Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը բյուջետային քննարկումների ընթացքում իրականում գրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այսօր նման կարծիք է հայտնել ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Խոսրովի արգելոցի» տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթած Գաբրիել Պողոսյանը չի համապատասխանում այդ պաշտոնին ստանձնելու համար անհրաժեշտ որևէ պայմանի:
Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով տուժող կողմի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Վահե Գրիգորյանը բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի նոյեմբերի 16-ի որոշման:
Կենտրոնական բանկի նախագահի նոյեմբերի 21-ի թիվ 1/1208 Ա որոշմամբ կասեցվել է «Էսկո Ֆինանս» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 227 լիցենզիայի գործողությունը մինչև 2013 թ.-ի հոկտեմբերի 15-ը:
Նոյեմբերի 26-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունենում:
Թբիլիսի քաղաքի սննդի շուրջ 150 խոշոր, միջին և փոքր վաճառակետերի ղեկավարներ և աշխատակիցներ ներկա են գտնվել օրերս «Աշտարակ-Կաթ» ընկերության կազմակերպած շնորհանդեսին:
«Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրով Երևանում ծրագրավորողների և կապի աշխատակիցների համար բազմաբնակարան շենք կկառուցվի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին հայտարարել է սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:
«Այսօր նոր սկսել ենք զբաղվել ստորագրությունների հարցով: Ես անձամբ դիմումին առնչվող հարցերով չեմ զբաղվում, բայց ԱԺ ֆրակցիաների հետ այսօր պետք է խոսեին: Կարծում եմ՝ գործընթացը դեռ չի ավարտվել և հույս ունեմ, որ կավարտվի բարեհաջող»:
Ֆերնանդոն յուրաքանչյուր հանդիպման յուրովի է պատրաստվում. ամեն անգամ նա հագնում է նոր մարզաշապիկ, որի վրա մուլտֆիլմերի տարբեր հերոսներ են պատկերված:
Կենտրոնական բանկի նախագահի նոյեմբերի 21-ի որոշումով գրանցվել է «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի «Դուշանբե» մասնաճյուղը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է նախարարության կողմից իրականացվող “Մեթոդական ուսուցողական աջակցություն ԼՂՀ պետական երիտասարդական քաղաքականությանը և հասարակական կազմակերպություններին” ծրագրի շրջանակներում:
Այս պահին Երևանի Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանի մոտ բազմաթիվ շքեղ մեքենաներ են կուտակված:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 27-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.72 դրամ։ Ամերիկյան արժույթի գինը երեկվա համեմատ նվազել է 0.07%-ով։
Մենք հետամուտ ենք լինելու, որ ԵՊՀ-ի և նրա աշխատակիցների բարի համբավն ու արժանապատվությունը ոտնահարող ցանկացած փորձ արժանանա իրավական և բարոյական համապատասխան գնահատականի:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծննդաբերների և ծննդկանների տեսակցությունների կազմակերպման միասնական կարգ։
Բրիտանական Economist-ը հրապարակել է վարկանիշային աղյուսակ՝ «Where to Be Born in 2013» (որտե՞ղ ծնվել 2013-ին) անվանմամբ։ Այն ցույց է տալիս, թե ո՞ր երկրներն են առավել լայն հնարավորություններ ապահովում՝ առաջիկա տարիներին առողջ, ապահով և բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ 80 երկրների շարքում Հայաստանը բացակայում է։
Հայաստանի ԱԺ-ի և Ռուսաստանի Դաշնային Ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում խորացվելու և էլ ավելի են ամրապնդվելու հայ-ռուսական դարավոր բարեկամական կապերը: