Բռնցքամարտ. Երևան է ժամանել 70 երկրի 650 ներկայացուցիչ
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան վերջին տարիներին լուրջ աշխատանքներ է տանում մարզաձևը զարգացնելու և երկրի մարզերում տարածելու ուղղությամբ :
Ֆեդերացիայի նախաձեռնությամբ /նախագահ ` Արման Մուրադյան / Հայաստանը դարձել է խոշոր մրցաշարերի կազմակերպիչ երկիր : 2009 թ. առաջին անգամ մեզանում անցկացվեց աշխարհի պատանեկան առաջնություն : Եվ ահա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գլխավոր մրցասպարեզը դառնում է ավելի խոշոր ` աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնության վայր : Այդ կապակցությամբ մեր մայրաքաղաք են ժամանել շուրջ 70 երկրների 650 ներկայացուցիչներ :
Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ , վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը ռինգ կուղեկցի 10 մարզիկների : Մեր թիմը մարտականորեն է տրամադրված, և հուսանք , որ տղաները կարդարացնեն սպասելիքները :
Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 28-ին: Հաջորդ օրը իրենց ունակությունները կսկսեն դրսևորել մասնակիցները :
Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն հետևյալ երիտասարդ վարպետները . Հայրիկ Նազարյան / 49 կգ , Գավառ / , Հենրիկ Մոքոյան / 52 կգ , Երևան / , Տարոն Սողոմոնյան / 56 կգ , Զովունի / , Արման Դարչինյան / 60 կգ , Վանաձոր / , Գոռ Երիցյան / 64 կգ , Երևան / , Յուրա Միքայելյան / 69 կգ , Գյումրի / , Արտավազդ Հարոյան / 75 կգ , Գյումրի / , Նիկոլ Հարությունով / 81 կգ , Աբովյան / , Ռաֆայել Սիմոնյան / 91 կգ , Վանաձոր / , Նարեկ Մելքոնյան / + 91 կգ , Էջմիածին /:
Հավելենք , որ մրցաշարի կազմակերպիչների թվում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը : Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ –ի լրատվության բաժինը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը