 
                        Մարթենսը կգա Հայաստան
 
                                    Նոյեմբերի 30-ին Հայաստան է ժամանելու Եվրոպայի ժողովրդական կուսակցության` EPP նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, ով հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
Նախատեսվում է, որ Մարթենսը ԱԺ նիստերի դհլիճում կհանդիպի ԱԺ պատգամավորների հետ և հանդես կգա ելույթով:
Հիշեցնենք, որ Հայաստանի երեք կուսակցություններ, որոնք ներկայացված են նաև խորհրդարանում`ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը» EPP անդամներ են:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        