Բաժիններ՝

Ո՞վ է գողացել 400 միլիարդ դրամը

Հ Հ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում պարզվել է, որ ուղղակի հարկերի գծով պակասորդը կազմում է մինչև 400 մլրդ դրամ: «Մեր կողմից պահանջ է դրվել գտնել այդ գումարը, պարզել, թե ով է այն գողացել», – ըստ Մեդիամաքս-ի, ասել է Հրանտ Բագրատյանը:

Նա տեղեկացրել է, որ 2013թ. պետբյուջեի շուրջ ստեղծված իրավիճակը բավականին բարդ է կառավարության համար: Բագրատյանի խոսքերով, որ այս տարի առաջին անգամ խորհրդարանում պահանջվեց բյուջեի ամբողջական քննարկում՝ ոչ միայն ծախսերի, այլև եկամուտների գծով: Ավելի քան մեկ տասնամյակ բյուջեի եկամուտների մասը չի քննարկվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս