Բաժիններ՝

Տեղի կունենա «Կրքոտ հաշվետվություն» ներկայացում-քննարկումը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և պետական կամերային երաժշտական թատրոնը հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19.30 Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն (Սիրահարների այգու հարևանությամբ, մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի հետնամասում)՝ կներկայացնեն «Կրքոտ հաշվետվություն» ներկայացմանը։  Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ներկայացման ընթացքում երիտասարդ ստեղծագործողները տարբեր բուհերի ուսանողների հետ կանցկացնեն բաց քննարկումներ տարբեր թեմաների շուրջ։ Քննարկումների միջոցով վեր կհանվեն այն խնդիրներն ու թեմաները, որոնք հանդիսատեսը կցանկանա տեսնել բեմի վրա։

Նշենք, որ նման ձևաչափով ներկայացումները վերցված են Ֆրանսիայի ազգային թատրոնի փորձից։ Այն հետապնդում է կապ երիտասարդ հանդիսատեսի և ստեղծագործողների միջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031