Բաժիններ՝

Բուֆոն. Առաջին տեղի համար պայքարելու ենք Շախտյորի հետ

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում թուրինցիների համար որոշիչ կլինի  «Չելսիի» հետ կայանալիք հանդիպումը:

«Բազմիցս ասել եմ. որ խմբում առաջին տեղը գրավելու համար պետք է պայքարենք «Շախտյորի» հետ: Հենց այդ պատճառով էլ «Չելսիի» հետ հանդիպման արդյունքը չափազանց կարևոր կլինի մեզ համար:

Չեմպիոնների լիգայի նման մրցաշարում փլեյ-օֆֆի համար միշտ լարված պայքար է ընթանում բոլոր թիմերի միջև: Երբ խաղից առաջ, լսում ես այդ հիմնը, այն ոգշնչում է և հավելյալ մոտիվացիա հաղորդում»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում juventusmember.com կայքը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրից հետո «Յուվենտուսը» վաստակած 3 միավորով ընթանում է  E խմբի 3-րդ տեղում, առաջատարը «Շախտյորն» է՝ 7 միավոր, «Չելսին» 4 միավորով 2-րդն է, իսկ «Նորդշելանդն» ունի 1 միավոր:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031