Բաժիններ՝

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը ցավակցել է դժբախտ պատահարի զոհերի հարազատներին

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ցավակցություն է հայտնել այսօր Դավթաշենում տեղի ունեցած դժբախտ պատահարի զոհերի հարազատներին

«Սիրելի հայրենակիցներ։

Թերևս արդեն տեղյակ եք, որ Դավթաշենում այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Դավթաշեն վարչական շրջանի Սասնա ծռեր թիվ 2 շենքում ընկել է վերելակը։ Ցավոք կան զոհեր և վիրավորներ: Անձամբ իմ և իմ աշխատակազմի անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում մահացածների հարազատներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում »,- գրառել է Ռ. Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա ծռեր թիվ 2 շենքում վերելակ է ընկել. կան զոհեր ու վիրավորներ: Զոհվել են 2 հոգի։ Եվս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031