Բաժիններ՝

Օտարերկրացին կարող է կապ հաստատել իր պետության դեսպանության հետ

Օտարերկրյա քաղաքացի դատապարտյալն իրավունք ունի՞ կապեր հաստատելու ՀՀ-ում իր պետության դիվանագիտական  ներկայացուցչության  կամ հյուպատոսական  հաստատության հետ: Արդյոք նա օգտվու՞մ է որևէ արտոնությունից:

Այս հարցին ին պատասխան, ՀՀ ԱՆ ՔԿՎ կազմ- վերլուծական իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Տիգրան Սահակյանը «Փաստինֆոյին» ասել է.

«Օտարերկրյա քաղաքացի դատապարտյալն իրավունք ունի կապեր հաստատել  և պահպանել Հայաստանի Հանրապետությունում իր պետության դիվանագիտական  ներկայացուցչության  կամ հյուպատոսական  հաստատության հետ:

Այն դատապարտյալը, ով Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հաստատություն չունեցող երկրի քաղաքացի է, իրավունք ունի կապեր հաստատել և պահպանել այն պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ  հյուպատոսական հաստատության հետ, որը ստանձնել է այդ անձանց շահերի պաշտպանությունը կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ:

Ընդ որում, դա վերաբերվում է նաև փախստական կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031