Պանիրն՝ անպտղության պատճա՞ռ

Անցկացված նոր հետազոտության համաձայն` օրվա ընթացքում երեք շերտից ավելի պանիր ուտող տղամարդիկ վտանգում են հայր դառնալու իրենց հնարավորությունը: Ինչպես գրում է dailymail-ը, այս կարծիքին են Հարվարդի համալսարանի գիտնականները: Մինչ նման կարծիք հայտնելը վերջիններս 19-25 տարեկան 189 տղամարդու սննդակարգին են հետևել: Այս անձանցից ոչ մեկն ավելորդ քաշ չի ունեցել, շաբաթվա ընթացքում մոտ կես ժամ մարզվել է:

Բոլոր մասնակիցները լրացրել են համապատասխան հարցաթերթիկ այն մասին, թե որքան հաճախ են իրենք կաթնամթերք, մսամթերք և այլ կարգի մթերք ընդունում: Արդյունքում պարզվել է, որ շատ կաթնամթերք ընդունող տղամարդկանց սերմնահեղուկն իր որակով զիջում է  ավելի քիչ կաթնամթերք օգտագործողների սերմնահեղուկին:

Հետազոտության ղեկավարն ասել է, որ սա դեռևս չի նշանակում, թե տղամարդիկ պետք է սահմանափակեն կաթնամթերքի օգտագործումը կամ ընդհանրապես չօգտագործեն այն: Նրանք նշում են, որ արդյունքները դեռևս պետք է հաստատվեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031