Բաժիններ՝

Վիլիանը ցանկանում է լքել Շախտյորը

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Վիլիանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ առավելության հասնելուց (2:1) հետո հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ ուկրաինական ակումբից:

«Ցանկանում եմ հեռանալ «Շախտյորից»: Իմ աշխատանքն այստեղ ավարտված է: Ուզում եմ խաղալ ուժեղագույն առաջնությունների գերակումբներից մեկում՝ անգլիական Պրեմիեր լիգայի, կամ Իտալիայի առաջնության: Ինձ դուր են գալիս «Չելսին», «Ինտերը» և «Միլանը»: Միշտ հետևել եմ միլանյան ակումբների խաղին, քանի որ փոքր տարիքում երազում էի նմանվել Ռոնալդինյոյին ու Ռոնալդոյին, ովքեր խաղում էին այդ ակումբներում»:

Վիլիանի կարծիքով՝ այդ տեղափոխությունն իրեն հնարավորություն կտա իրականացնել երզանքը՝ հանդես գալ Բրազիլիայի հավաքականի կազմում:

«Գիտեմ, որ իմ ծառայություններով հետաքրքրված էր «Չելսին», սակայն «Շախտյորն» ինձ բաց չթողեց: Կարծում եմ խնդիրը ֆինանսական էր: Իմ պայմանագիրը «հանքափորների» հետ դեռ 2 տարի ուժի մեջ է: Ինձ մնում է գերազանց խաղալ Չեմպիոնների լիգայում և հուսալ, որ հաջորդ տարի կտեղափոխվեմ: Երազում եմ խաղալ Բրազիլիայի հավաքականի կազմում և մասնակցել 2014 թ. Աշխարհի առաջնությանը, իսկ գերակումբում հանդես գալով՝ հավաքականում հայտնվելու հնարավորություններս զգալիորեն կավելանան»,- Վիլիանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031