Այսօր Քութայիսիում` Վրաստանի խորհրդարանի նորակառույց շենքում պատգամավորները կսկսեն քննարկել Բիձինա Իվանիշվիլիի կառավարության ծրագիրը: Որևէ կասկած, որ ծրագիրը կհաստատվի, իսկ Իվանիշվիլին կստանձնի վարչապետի պաշտոնը, չկա, քանի որ հոկտեմբերի 1-ի ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքը 150-տեղանոց նորընտիր խորհրդարանում 85 տեղ ունի:
Արևելյան Բեյրութում որոտացած պայթյունից առաջացած ապահովական, քաղաքական և հասարակական արձագանքները հայտնաբար շարունակվելու են որոշ ժամանակի համար: Հրապարակ են նետվել քաղաքական նոր վարկածներ, կանխատեսումներ, մեկնաբանություններ և վերլուծություններ` դեպքերի հետագա զարգացման սցենարների և ընդհանրապես երկրի ապագայի մասին պատկերացումների փորձեր կատարելու ուղղությամբ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել շահումով խաղերի ապարատների շահագործմամբ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար Գ. Բաբախանյանին առաջադրված մեղադրանքը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի ավարտից հետո, այսօր վերսկսվելու է Եվրոպա լիգայի խմբային փուլը:
«Չելսիի» կենտրոնական պաշտպան և ավագ Ջոն Թերրին բանակցություններ է վարում «Վալենսիայի» հետ։
Ռայմոնդ Վերխեյենը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Այաքսից» կրած պարտության համար (1:3):
Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը կարող է փոխարինել «Միլանի» իր գործընկեր Մասիմիլիանո Ալեգրիին։
«Շատ կցանկանայի տեսնել ուժեղ ընդդիմություն, և այդ ուժեղությունը չափվեր ոչ թե ԱԺ ամբիոնում բարձր բղավելով, կոկորդային ձայներ հանելով, այլ դրսևորվեր այն աշխատանքով, որն իրենք կիրականացնեն հասարակության հետ: 2008թ. ունեինք ուժեղ ընդդիմություն, որին հաջողվեց հասարակությանը հանել հրապարակ, մինչդեռ այսօր մենք չունենք այդ ընդդիմությունը: Այսօր իշխանությունն ավելի ուժեղ է` դրանից բխող բոլոր հետևանքներով և հնարավորություններով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Լինել ՀՀ նախագահի թեկնածու, իմ պատկերացմամբ, համապատասխան կրթություն, խարիզմա ունենալուց զատ, իր շուրջը քաղաքական մեծ քաշի գործիչներին հավաքելու կարողությանը տիրապետելն է: Նախագահի պաշտոնն աթոռ չէ, որ նստես ու հեռախոսով հանձնարարականներ տաս»:
Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Ռեալին» ու վաստակած 7 միավորով գլխավորեց D խումբը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլը հատեց հասարակածը։
«Քաղաքական հետապնդման օրինա՞կ եք ուզում Հայաստանում, ես Ձեզ կբերեմ նման դեպք. Ռուբեն Հայրապետյանի դեպքը հենց քաղաքական հետապնդման վառ օրինակ է, երբ պատգամավորին քաղաքական հետապնդման ենթարկեցին, երբ դե յուրե նա ոչ մի կապ չուներ «Հարսնաքարի գործի» հետ: Ռ.Հայրապետյանը քաղաքական հետապնդման ենթակվեց այն դեպքում, երբ բացարձակ իրավական ոչ մի պատասխանատվություն տվյալ ողբերգության հետ չուներ: Այո, բարոյական ծանրությունը բեռ է, ու մենք տեսանք, որ այդ բեռի տակ Ռուբեն Հայրապետյանը կամովին հրաժարվեց մանդատից»:
168.am-ի հարցին, թե տեսակետ կա, որ առաջիկա նախագահական ընտրություններում Ռուսաստանը կարող է աջակցել ոչ թե գործող նախագահ Սերժ Սարգսյանին, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում հանդիպումներին ՌԴ նախագահ Պուտինի հետ մեծ նշանակություն է տրվում, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց.