ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանի տնտեսական աճը 2012 թ. արդեն կազմում է 7%:
«Անհասկանալի տպավորություն եմ ստանում այդ հարցից: Ի՞նչ է սա նշանակում: Այդքան բանը, որ ԲՀԿ-ն արեց, անում է և պատրաստվում է անել, մի՞թե բավարար չէ, որ այդպիսի հարցեր չտաք` հարձնել և այլն»:
Հոկտեմբերի 4-ին, կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի կենդանաբանական այգին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իրականացնում են մի շարք միջոցառումներ:
«Մենք այս հարցում տեսնում ենք բացառապես իրավական խնդիր՝ անկախ նրանից` ո՞վ է այստեղ քաղաքական հետապնդման կամ քաղաքական շահարկումների խնդիր տեսնում՝ մենք դրա հետ համամիտ չենք, և գտնում ենք, որ դա հիմնավորված չէ»:
Microsoft ընկերությունը կթողարկի առցանց նորությունների սեփական նախագիծը` MSN News-ը: Այն ներկայացնելու է խոշորագույն լրատվական ռեսուրսների` Associated Press-ի, NBC-ի, Reuters-ի և այլ հայտնի լրատվամիջոցների նորություններն ու տեղադրելու է նաև սեփական լուրերը: Այս մասին հայտնել է MSN-ի գլխավոր մենեջեր Բոբ Վիզեն, հաղորդում է Reuters-ը:
«Շուրջ տասը տարի է՝ որևիցե որսորդությամբ, որսի այցելելով չեմ զբաղվել, մեկ անգամ ձկնորսությամբ եմ զբաղվել, այն էլ՝ ոչ Հայաստանում, այլ՝ Բելառուսիայում: Ընդհանրապես, արդեն շուրջ տասը տարի է՝ որսորդությամբ չեմ զբաղվել, որևիցե տարածք չեմ այցելել, որևիցե խախտում չեմ կատարել»:
«Ես, իհարկե, կարող էի մեկնաբանել այդ հայտարարությունը, բայց այդ հայտարարության տակ որևէ ստորագրություն չկա: Չեմ կարծում, որ այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանն իր բնավորությունը փոխեր»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«ԿԲ-ի հաշվետվությունը, մեր խմբակցության կարծիքով` ցույց է տալիս, որ ԿԲ-ն թարախապալարի նման՝ թույլ չի տալիս ՀՀ տնտեսության հետագա զարգացումը: Առանց այդ համակարգի արմատական բարեփոխման՝ հնարավոր չի լինելու ապահովել ՀՀ տնտեսության զարգացումը: Սա ճակատագրական հարց է»:
«Կողմերը շարունակում են երկրորդ ինքնաթիռի հետ կապված հարցերը (MSN 95021), որը հատուկ «Արմավիայի» համար է կառուցվել` կանխավ կնքված պայմանագրի համաձայն, որն այժմ գտնվում է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ի թռիչքափորձարկման կենտրոնում»,- մեկնաբանել է Մ.Մոտորնայան:
Մրցավար Դին Մոհարեբը,ով երեկ պետք է սպասարկեր Չեմպիոնշիփի` «Բարնսլի»-«Պիտերբորո» հանդիպումը, ձերբակալվել է կիրակի առավոտյան:
ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս քառօրյայի ընթացքում իրենց բոյկոտը կշարունակվի, իսկ առաջիկա քառօրյային և ԱԺ հաջորդ նիստերին իրենց մանակցության հարցը կքննարկեն ԲՀԿ առաջիկա քաղխորհրդի նիստում:
«Martini» ապրանքանիշի գովազդող դեմքը կարող է դառնալ հայ մոդել Զառա Մինասյանը: Հիշեցնենք, որ վերջերս համացանցում հայտարարություն էր տարածվել, որ «Martini» ընկերությունը փնտրում է 25 տարեկանից բարձր աղջիկների՝ ամբողջ տարվա ընթացքում իր ապրանքանիշի դեմքը լինելու համար: Հայաստանում անցկացված մրցույթի ընթացքում, որին մասնակցել էր 200 աղջիկ, ընկերությունն ընտրել է Զառա Մինասյանին: Այսօր նա, ըստ քվեարկողների, գտնվում է […]
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Վրաստանի ծովափնյա Բաթումի քաղաքում անցկացվեց բասկետբոլի պատանեկան մրցաշար, որին մասնակցում էին հինգ թիմեր՝ Բաթումի, Անկարա, Հայաստան և երկու ադրբեջանական թիմեր:
Google-ը շեշտը դնում է համացանցային հաղորդակցության միջոցների, ոչ թե ծրագրային ապահովվածության զարգացման վրա, ինչն էլ հանդիսանում է այդ ընկերության հաջողության գրավականը:
Մենք ողջունում ենք այդ արդարացի դրսևորումները և հույս հայտնում, որ արդյունքում, ԲՀԿ-ն, վերջապես, խոսքը կվերածի գործի՝ առնվազն, հայտարարելով ավազակաիշխանությանն իր մասնակցության «մեղքերի» մասին:
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքն այսօր հրապարակել է ազգային հավաքականների նոր դասակարգման աղյուսակը, որտեղ մեր ընտրանին նահանջել է 11 տեղով` զգաղեցնելով 64-րդ հորիզոնականը:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի նորեկ, կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին:
Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի: Վարդան Օսկանյանը ամենահաջողակ նախարարներից էր և իշխանության փորձությանը դիմացած հայ քաղաքակական գործիչներից մեկն է: Արդյունավետ ու ազնիվ էր ինչպես նախկինում` իշխանության մեջ, այնպես էլ` հիմա:
«Մնում է, որ մենք ևս սթափ գնահատենք իրավիճակն ու ինքներս մեզ հարց տանք՝ իրավունք ո՞ւնի մեր ընտանիքում լինել մի երկիր, որի ազգային հերոսը մարդասպանն է»,- ԵԽ ԽՎ-ում հայտաարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Սամվել Սուվարյանը կալանքի տակ է մնացել 6 ամիս շարունակ, որի ընթացքում նրա կալանքի ժամկետը 4 անգամ երկարացվել է՝ պատճառաբանելով, որ գլխավոր դատախազությունը սպասում է Ուկրաինայի դատախազության կողմից տվյալ գործով քրեական նյութերին: Վեց ամիս հետո կալանավորին բաց են թողել քրեական նյութերի բացակայության պատճառով:
«Իրենք իրենց վաճառում են էն մարմնավաճառների պես: Դա արդեն սովորություն է դարձել իրանց մոտ, ես ցանկանում էի հանել երկիրն էդ վիճակից, ոչ ոք չգնահատեց: Ասում են տելեվիզր է տալիս, տալիս էի, որ հանեի էդ բոշա վիճակից, բայց ինձ ծաղրում էին, ասում էին Սևան է տանում: Բա տանում էի, որ մարդիկ զգային` ո՞րն է արժանապատիվ կյանքը, բայց իրենց հինգ հազար դրամ էին բաժանում, դա էր ամոթ»:
Football.ua հայտնի կայքը վերլուծել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում կայացած «Յուվենտուս» – «Շախտյոր» հանդիպումը (1։1)։ Ուկրաինական կայքն անդրադարձել է նաև այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղին:
Ֆուտբոլից քիչ թե շատ հասկացող մեկի համար շատ լավ տեսանելի է այս պատկերը «դաշտում», այնպես որ` հունգարացի մեր գործընկերը ոչ ճիշտ մեկնաբանություն է արել. քայլը իրենցն է և Հունգարիան լավ կանի մտածի միջազգային նորմերով հանցագործին ետ պահանջելու մասին, և, այն մասին, թե ինչպես եղավ, որ Ադրբեջանը խաբեց իրեն:
«Հացի սրբությունը», «կիսած հացը չուրանալը» գոնե մեր հանրային գիտակցության մեջ, համընդհանուր արժեքային համակարգում զսպող, որոշակի բարոյական սահմանի նշանակություն ունեցող հասկացություններ են: Այսօր տեղի ունեցողը վկայում է, սակայն, որ այն մարդկանց համար, ովքեր ամենաշատն են կրկնում վերը նշված «սրբությունների» մասին, իրականում հացն ընդամենը ստամոքսային կատեգորիա է: Այնպես, ինչպես խաշը, խորովածը կամ «ատկատը»:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ ունեցած վեճի մասին:
Չեմպիոնների լիգայում այսօր կշարունակվի երկրորդ տուր։ Կհանդիպեն A-D խմբերի թիմերը։
«Իմ կարծիքով՝ քանի որ հանրապետականներն ավելի շատ են, մեծ կուսակցություն ա, եթե ճիշտը վերցնենք, Հանրապետական կուսակցության մեջ ավելի շատ երևի դատված կլինեն, քան «Բարգավաճից»: Եվ ինձ թվում է՝ «Բարգավաճից» ոչ մեկը դեռ չի դատվել, սա առաջին փաստն է ընդամենը, որ ուզում են իրենք ապացուցեն իրենց անմեղությունը: Մենք քաղաքական դաշտ չենք տանում, դրա խնդիրը չկա»:
Սուրեն Սուրենյանցի խոսքով, արդեն կան քաղաքական այն ուժերը, ում հետ ինքը պատրաստվում է համագործակցել, սակայն նպատակահարմար չի գտնում հրապարակել այդ քաղաքական ուժերի անունները: «Բոլորս էլ գիտենք, թե որոնք են դաշտում գործող լիբերալ կուսակցությունները: Քանի որ իրենց առայժմ այդ մասին չեմ ծանուցել, կոռեկտ չեմ համարում նրանց մասին խոսելը»,- ասաց Սուրենյանցը:
Չեմպիոնների լիգայի «Յուվենտուս» – «Շախտյոր» խաղից հետո այդ հանդիպման ամենաակտիվ խաղացողներից մեկը՝ «հանքափորների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ թուրինցիները ոչնչով աչքի չընկան, իսկ ուկրաինական թիմը կարող էր հաղթանակով վերադառնալ Ուկրաինա։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (1:1) խաղաց «Յուվենտուսի» հետ և վաստակած 4 միավորով ընթանում է E խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում: