Բաժիններ՝

Մրցավարը ձերբակալվել է ցանցահենության մեղադրանքով

Մրցավար Դին Մոհարեբը, ով երեկ պետք է սպասարկեր Չեմպիոնշիփի` «Բարնսլի»-«Պիտերբորո» հանդիպումը, ձերբակալվել է կիրակի առավոտյան:

Մրցավարը մեղադրվում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի աշխատակիցներից մեկի էլեկտրոնային հասցեն կոտրելու մեջ, որտեղ գտած ինֆորմացիան նա փոխանցել է լրատվամիջոցներին:

Հաղորդվում է, որ էլեկտրոնային փոստը պատկանում է Ջենի Ֆրամպտոնին: Այն բանից հետո, երբ տեղեկությունը հրապարակվել է, Ֆրամպտոնը հեռացվել է աշխատանքից: Այժմ վերջինս պահանջում է ՖԱ-ից վերադարձնել իրեն պաշտոնը, որտեղ նա աշխատել է վերջին տաս տարիներին` պնդելով, որ այդ տվյալները կեղծ են:

Ոստիկանության հաշվետվության մեջ նշված է, որ 29-ամյա մրցավարի մոտ նրանք հայտնաբերել են այն տեխնիկան, որով նա, ենթադրվում է, կոտրել է Ֆրամպտոնի փոստը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031