ՀԱԿ-ը` ԲՀԿ-ական «ողջունելի դրսևորումների մասին»
Երևանի Ավագանու «ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է «ԲՀԿ-ական ողջունելի դրսևորումներին»:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Օսկանյանի շուրջ ծավալված քննարկումները ցույց տվեցին, որ ԲՀԿ-ական էլիտար շրջանակները որոշել են հասկանալ ՀՀԿ-ԲՀԿ-ական խաղի նենգ կանոնները և, անգամ, փորձում են ըմբոստանալ դրանց դեմ:
Մենք ողջունում ենք այդ արդարացի դրսևորումները և հույս հայտնում, որ արդյունքում, ԲՀԿ-ն, վերջապես, խոսքը կվերածի գործի՝ առնվազն, հայտարարելով ավազակաիշխանությանն իր մասնակցության «մեղքերի» մասին:
Այդ իմաստով, ակնկալում ենք նաև, որ Երևանի Ավագանու ԲՀԿ խմբակցությունն իր հերթին վերջ կդնի ՀՀԿ-ական քաղաքապետի ապօրինություններին իր մասնակցությանը և հայտարարում ենք մեր աջակցությունն այդ ճանապարհին»:
«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք»
Երևանի Ավագանու խմբակցություն