Բաժիններ՝

Առաջին անգամ Google-ն առաջ է անցնում Microsoft-ից

Առաջին անգամ Google ընկերությունն առաջ է անցնում Microsoft-ից: Google ընկերության կապիտալիզացիան կազմել է 249.2 մլրդ դոլար` այդպիսով 1 մլրդ-ով գերազանցելով Microsoft ընկերության կատիտալիզացիային: Այս մասին գրում է Financial Times-ը:

Նշենք, սակայն, որ ընկերությունը չի կարողացել առաջ անցնել Apple-ից, որն առաջատար դիրքում է գտնվում:

Ըստ փորձագետների՝ Google-ը շեշտը դնում է համացանցային հաղորդակցության միջոցների, ոչ թե ծրագրային ապահովվածության զարգացման վրա, ինչն էլ հանդիսանում է այդ ընկերության հաջողության գրավականը: Մինչդեռ Microsoft ընկերությունը Windows 8 օպերացիոն համակարգի առաջիկա գործարկման հետ կապված հույսեր ունի, սակայն ըստ մասնագետների՝ սովորաբար օգտատերերը դանդաղում են փոխել իրենց օպերացիոն համակարգը, ինչը կարող է բերել է Microsoft ընկերության բաժնետոմսերի գների անկմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031