Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հաղթեց Բաթումիում. Բասկետբոլ
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Վրաստանի ծովափնյա Բաթումի քաղաքում անցկացվեց բասկետբոլի պատանեկան մրցաշար, որին մասնակցում էին հինգ թիմեր՝ Բաթումի, Անկարա, Հայաստան և երկու ադրբեջանական թիմեր:
Հայաստանի պատանեկան հավաքականը տոնեց երկու հաղթանակ: Անկարային նրանք հաղթեցին խոշոր հաշվով՝ 108:36, իսկ Բաթումիի հավասար պայքարում մեր պատանիներն ավելի ուժեղ գտնվեցին՝ 52:51:
Ադրբեջանական թիմերից մեկը նախապես հրաժարվել էր հանդես գալ Հայաստանի դեմ, իսկ մյուսը, որը եզրափակիչում պետք է հանդիպեր Հայաստանի հետ, տարիքային խախտումների պատճառով որակազրկվել էր:
Այսպիսով, Հայաստանի պատանեկան հավաքականը ճանաչվել է մրցաշարի հաղթող և այսօր արդեն վերադարձել է Երեևան: Նշենք, որ Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է Արեգ Վաթյանը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը