Բաժիններ՝

ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը նահանջել է 11 հորիզոնականով

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքն այսօր հրապարակել է ազգային հավաքականների նոր դասակարգման աղյուսակը, որտեղ մեր ընտրանին նահանջել է 11 տեղով` զգաղեցնելով 64-րդ հորիզոնականը:

Դիրքերը զիջել է նաև մեր հավաքականի առաջիկա մրցակից Իտալիան` նահանջելով 2 հորիզոնականով: Իսկ ահա 2014թ. աշխարհի առաջնության որակավորման փուլում մեր մրցակից Բուլղարիան առաջադիմել է միանգամից 34 հորիզոնականով` հայտնվելով 55-րդ տեղում:

B խմբում մեր մյուս մրցակիցներ Դանիան, Չեխիան և Մալթան համապատասխանաբար 18-րդ, 22-րդ և 153-րդ տեղերում են: Փոփոխության է ենթարկվել լավագույն եռյակը. Իսպանիան և Գերմանիան պահպանել են առաջատար դիրքերը, իսկ Անգլիայի ընտրանին նահանջել է երկու հորիզոնականով` իրենից առաջ թողնելով Պորտուգալիային և Արգենտինային:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս