Հունգարական MTI լրատվական գործակալության փոխանցմամբ` Nepszabadsag օրաթերթին տված հարցազրույցում Նեմետը ընդգծել է, որ պաշտոնական Բուդապեշտի որոշումը «շատ հետեւանքներ եւ խնդիրներ» առաջ բերեց, այդ թվում` լարվածությունը Հայաստանի հետ։ Նա ասել է նաեւ, որ «վստահության երկկողմ լուրջ կորուստ» կա Միացյալ Նահանգների հետ, բայց հավելել է, թե դրա հիմքում «արմատական թյուրըմբռնումն է»։
Գոմեշի միսը վաճառվում է` 1 կգ-ն՝ միջինը 1200-1300 դրամով:
«Այն աղջիկները, ովքեր ծնվել և ապրել են պլիտայի մոտ և պլիտայի մոտ էլ ամուսնանում են, հարմարված չեն կյանքի դժվարություններին, նրանք վաղը կամ մյուս օրն անհետաքրքիր կլինեն տղամարդկանց համար: Տղամարդը չի ցանկանա իր կնոջը տեսնել միայն պլիտայի կողքին: Ինչպես դրսի փորձն է ցույց տալիս, մենք վաղը հայտնվելու ենք ավելի ծանր վիճակում: Կինը պետք է կարողանա իր ամուսնուն «մեջք» լինել: Երևի թե 28-29 տարեկանում արդեն կպլանավորեմ ամուսնությունս»:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Գազ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել: Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողները տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել, իսկ սեպտեմբերի 25-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր շարքային Գոռ Գնելի Գալստյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում այսօր հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը տեսանյութով, որի վերծանված տարբերակը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ժամանակն է վերջնականապես հասկանալու, որ այս գործընթացը հետադարձ չունի, և դրան պետք է միայն համընթաց գնալ: Ավելի պարզ ասեմ. ովքեր համընթաց չգնացին, նրանք ապագա չունեն:
Փոստանջյանի կարծիքով` Չախալյանին դատապարտելը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ վերջինս ներկայացնում էր ջավախքահայության շահերը: «Այս առումով մեր իշխանություններն անգործության են մատնված, կարծում եմ` կառավարությունը պետք է ամեն ինչ անի Չախալյանի ազատ արձակման համար:
Օդի ջերմաստիճանը 30-ին,01-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով այնուհետև էապես չի փոխվի:
«Ո՞նց ձերբակալել են: Ես չեմ կարող մեկնաբանել, կուրսի մեջ չեմ: Փաստորեն, եթե ձերբակալել են, ուրեմն գործի քննությունը շարունակվում էր…»,- 168.am-ի հետ զրույցում անկեղծորեն զարմացավ Ռ. Պետրոսյանը:
Ախթալայի ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի փաստաբան ժորա Վարոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ Վերաքննիչ դատարանը մերժել է Կ. Խաչիկյանի դեմ հարուցված քրգործի բողոքարկման դիմումը:
Ամերիկյան ավտոարդյունաբերությունը կմնա աշխարհի տնտեսության խոշորագույն «աճի կետ», որը խնդիրներ ունի գործազրկության և սպառողների վստահության անկման առումներով:
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ֆրանսիական Onze Mondial ամսագրի տարբերակով:
Սեպտեմբերի 28-ին տարբեր ինտերնետային կայքերում տեղադրվել է հաղորդագրություն, որ սեպտեմբերի 27-ին վանդալների կողմից վնասվել է Երեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 27-ին անհայտ անձը վնասել է Մհեր Մկրտչյանի արձանը:
«Չեմ կարծում, որ դրանք նույն հարթության մեջ գտնվող գործեր են: Այն բացահայտ զեղծարարությունը, որ կատարվել է կենսաթոշակային հիմնադրամում, ունեցել են աղաղակող փաստեր, ուղղակի փորձել զուգահեռներ անցկացնել «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ, որտեղ ուղղակիորեն որևէ հիմք չկա մեղադրանք առաջադրելու` ես պարկեշտ չեմ համարում»:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր սկսվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի վերաքննիչ բողոքների քննությունը:
Այսօր կեսօրին, նախատեսվածի համաձայն, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քննարկվեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի հարցը: Մեքենայով դուրս գալով «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տարածքից, որտեղ տեղի էր ունենում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների խորհրդակցությունը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ավտոմեքենայի կիսով չափ իջեցրած պատուհանից, առանց մեքենան կանգնեցնելու, լրագրողներին տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ ԲՀԿ հայտարարությունը կլինի երկուշաբթի օրը:
Երկու օր առաջ այստեղ երկու պայթյուն էր իրականացվել, ինչի հետևանքով զոհվել էին անվտանգության 4 աշխատակիցներ: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել էր Սիրիայի ազատ բանակը:
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայֆին պատմել է արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսի հետ բանակցությունների մանրամասների մասին:
Հաշվետվության երրորդ կետն իր մեջ չի պարունակում համալսարանի կողմից թույլ տրված որեւէ խախտում, այլ իրենից ներկայացնում է ընդամենը փաստագրում:
Ախթալայի ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե մեզանից է առաջինը տեղեկացել իր եղբոր` Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի ձերբակալության մասին: Հարցին, թե` վախենո՞ւմ եք ինչ-որ բանից, ՀՀԿ-ական քաղաքապետը պատասխանեց. «Չէ, դե եսիմ, երևի դրա կարիքը չկա, ավելի լավ ա՝ ոչ մի բան չխոսեմ»:
Տուրիստական գործակալությունները համաձայն չեն փոխնախարարի հետ
Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Իրաքի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Պարույր Հակոբյանը:
Այդ բանակցությունների հաջող ավարտն ու դրան հաջորդող համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանին հնարավորություն կտան դառնալու ԵՄ-ի ընդհանուր օդային տիրույթի մասնիկը, ինչը դյուրացնում է փոխադրումների հետ կապված բազմաթիվ ընթացակարգեր: ԵՄ-ի ավիաընկերությունները կարող են ԵՄ-ի յուրաքանչյուր կետից ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Ադրբեջան: Նույնը վերաբերում է ադրբեջանական ավիափոխադրողներին:
«ՀՀԿ-ն մտածում է, որ «ժառանգությունը» լրջորեն կասկածի տակ է դնում իրենց քաղաքական կամքը: Եթե նամակի մնացյալ հատվածում բաց տեսնեի Ր. Հովհաննիսյանի կողմից առաջադրած խնդիրների ճանաչումը, ո՛չ ես, ո՛չ ընթերցողները չէինք մտածի, որ գործ ունենք իշխանության հնարավորությունների սահմանի հետ: Այստեղ ոչ թե որևէ մեկի քաղաքական կամքը թերագնահատելու մասին է, այլ պարզապես ճանաչել տալու այն խնդիրները, որոնք կան ընտրական համակարգում, ու փորձելու՝ միասին լուծել դրանք»:
ՀԱԿ պատգամավորն առաջարկել է, որ Առողջապահության նախարարությունը ճիշտ կանի, ընդամենը, հայտարարի, որ բոլոր բուժհաստատություններին պետական միջոցներով տրամադրվում են դեղեր և այլ միջոցներ:
Վազգեն Խաչիկյանին կասկածում են Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով (Յուրացնել կամ վատնել: 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից), 178 հոդվածի 3-րդ մաս 1 կետ-ով , եւ 314 հոդվածի 1,2 կետերով հանցավոր արարք կատարելու մեջ: Ձերբակալված մյուս անձը Սոցիալական ծառայության վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանն է , իսկ երրորդը՝ Սոցապի կենտրոնական ապահովության վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:
Բերմանը մատնանշել է որոշակի գործողություններ, որոնք կարող է ձեռնարկել Պետդեպը, այդ թվում` կազմակերպել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համատեղ բողոք Իլհամ Ալիեւի դեմ, ՆԱՏՕ-ին կոչ անել դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին այնքան ժամանակ, մինչեւ որ Ալիեւը մարդասպանին կրկին կմեկուսացնի կամ էլ կվերադարձնի Հունգարիա, անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնություն եւ զենք մատակարարելը:
Ոստիկանությունից 168.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:
ԳԱԼԱ-ի թղթակիցը զրուցել է «Արմիավիա» ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովայի հետ, ով ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տարածված տեղեկությունը. «Ես այս պահին ոչինչ չեմ բացառում, քանի որ դա բիզնես է, իսկ բիզնեսում ամեն ինչ հնարավոր է»,- նշել է Ավետիսովան: