Մահացել է օրերս վթարի ենթարկված զինվորական մեքենայի վիրավոր զինվորներից ևս մեկը

Երեկ երեկոյան՝ 21.25-ին, ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գրանցվել է սեպտեմբերի 24-ին վթարի ենթարկված, շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանի կենսաբանական մահը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը: Նա ասել է, որ վթարի ենթարկված մյուս զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Գազ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել: Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողները տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել, իսկ սեպտեմբերի 25-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր շարքային Գոռ Գնելի Գալստյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930