Խաչիկյանի և Օսկանյանի դեմ հարուցված գործերը նույն հարթության մեջ դնելը` պարկեշտ չէ
«Այն, թե ինչո՞ւ են ձերբակալել Վազգեն Խաչիկյանին` հարցրեք նրան ձերբակալողներից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի ձերբակալությանը:
«Թե ինչո՞ւ է արվել հենց հիմա՝ կդժվարանամ պատասխանել, թող պատասխանեն նրանք, ովքեր իրավասու են պատասխանել»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Հարցին, թե արդյո՞ք Վ. Խաչիկյանի ձերակալությունը հետագայում նաև Վարդան Օսկանյանին ձերբակալելու մասին որոշում կայացնելու շղթայի սկիզբը չէ, ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ դրանք նույն հարթության մեջ գտնվող գործեր են: Այն բացահայտ զեղծարարությունը, որ կատարվել է կենսաթոշակային հիմնադրամում, ունեցել են աղաղակող փաստեր, ուղղակի փորձել զուգահեռներ անցկացնել «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ, որտեղ ուղղակիորեն որևէ հիմք չկա մեղադրանք առաջադրելու` ես պարկեշտ չեմ համարում»: