Հենրիխ Մխիթարյան. Կաշխատենք չկրկնել սխալները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում այսօր հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը տեսանյութով, որի վերծանված տարբերակը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Կարծում եմ` շատ մեծ աճ ունեցա` հենց սկզբից գալով «Շախտյոր»: Վնասվածքիցս հետո սկսեցի խաղալ կիսապաշտպանությունում: Ոչ մի ծանր զգացողություններ չկային, քանի որ ես ըմբռնումով էի մոտենում այդ որոշմանը: Աշխատում էի ամեն օր ամեն րոպե, ամեն ժամ, որպեսզի կարողանամ և ինքս աճել, և թիմին օգտակար լինեմ:
Ես ամեն ինչ անում էի, որպեսզի արդարացնեմ մարզչի վստահությունը, քանի որ նա ինձ համար միշտ մեծ մասնագետ է եղել: Միրչա Լուչեսկոյի շնորհիվ այժմ ես Ուկրաինայի առաջնության 8 խաղերում 11 գոլ եմ խփել»,-ընդգծել է Մխիթարյանը:
«Այս պահին կարող է համար մեկ խաղացողը դառնալ: Թեև մենք այլ կարևոր խաղացողներ էլ ունենք` Վիլիանը, Սրնան, Ֆերնանդինյոն կամ Ռակիցկին: Բայց մեր կատարած ամենամեծ քայլը Մխիթարյանի առաջխաղացումն է: Կարծում եմ` նա շատ գեղեցիկ կարիերա կունենա»,-նշում է Լուչեսկուն:
Հենրիխ Մխիթարյանն արդեն Եվրոպայի առաջատար հորիզոնականներում լինելու ճանապարհին է, երկու անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա ֆուտբոլիստ, ինչպես նաև տպավորիչ որակավորման փուլ է անցկացրել իր ազգային ընտրանու կազմում Եվրո-2012-ի շրջանակներում, սակայն ծանր աշխատանքը դեռ միայն առջևում է:
«Կարող էինք ավելի լավ հանդես գալ, սակայն ինչ-որ տեղ ազգային հավաքականի ֆուտբոլիստներին կարելի է հասկանալ, քանի որ նոր թիմ էր ձևավորվում` մի շարք երիտասարդ խաղացողներով: Բայց ժամանակ էր պետք, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի:
Առաջին մի քանի խաղերը մեզ համար հեշտ չէին, մարզիչը տարբեր փորձարկումներ էր անում ու մեզ չհաջողվեց միավորներ վաստակել: Կանենք հետևություններ ու կաշխատենք հետագայում չկրկնել մեր սխալները»,-շարունակում է Մխիթարյանը:
Սակայն նոր մարտահրավերները նոր հաջողություններ բերեցին: Մխիթարյանը ճանաչվեց ակումբի տարվա ֆուտբոլիստ: Մարզչի կողմից պարբերաբար նրա հասցեին հնչող գովասանքներից հետո Հենրիխը չհիասթափեցրեց:
«Ես պետք է Ժադսոնին բաց թողնեի,-վերհիշում է Լուչեսկուն,- Նա թիմում ամենասիրված խաղացողն էր, ինչպես նաև` ՈՒԵՖԱ-ի գավաթի գոլահարը: Նա ցանկանում էր ընտանիքի հետ տուն վերադառնալ, քանի որ երկրորդ անգամ պատրաստվում էր հայր դառնալ:
Նրան փոխարինեց Մխիթարյանը, ով արագացրեց խաղը և ազատ տարածություններ բացեց: Նա գոլային պահեր է ստեղծում: Բացի այդ, նա միշտ իր բարձրության վրա է ցանկացած իրավիճակում: Նա լիարժեք խաղացող է, քանի որ նաև շատ հաճախ վերադարձնում է գնդակը»:
Նախորդ տարի «Շախտյորը» չհաղթահարեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը, իսկ այս անգամ պետք է մրցի «Յուվենտուսի», «Չելսիի» և «Նորշելանդի» հետ:
«Եթե մեր խաղը ցուցադրենք, կարող ենք արժանի մրցակցություն ցույց տալ բոլոր այս երեք թիմերին էլ: Ութ տարվա ընթացքում Միրչա Լուչեսկուն այնպիսի թիմ է ստեղծել, ինչը, կարծում եմ, ոչ մի ուրիշ մարզչի չէր հաջողվի: Շատ հաճելի է այսպիսի մարզչի գլխավորությամբ հանդես գալ «Շախտորում»:
Մենք կանք նաև Ֆեյսբուքում, միացե՛ք մեր էջին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը