DJ Վակցինան կամուսնանա 28-29 տարեկանում
«Ես շատ ծրագրեր ունեմ»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց DJ Վակցինան:
«Ես այսօր իմ գործի մեջ իմ ստեղծածով հասել եմ շատ բարձր տեղ: Ես վաղը-մյուս օրն ինձ տեսնում եմ՝ որպես շատ ակտիվ հասարակական գործիչ, հետո էլ մտածում եմ երկրորդ կրթություն ստանալու մասին»,- ասաց նա:
Հարցին, թե երբևէ քեզ պատկերացրե՞լ ես խոհանոցում, կամ` տնային տնտեսուհու կարգավիճակում, DJ Վակցինան պատասխանեց. «Ես այնքան զբաղված մարդ եմ, որ ժամանակ չունեմ խոհանոցում հայտնվելու համար: Իրականում իմ աշխատանքն օգտակար է լինելու նաև իմ ապագա ընտանիքի համար: Ես գտնում եմ, որ կինն իր ընտանիքին օգտակար կարող է լինել նաև ոչ միայն խոհանոցում: Մենք այսօր ապրում ենք այնքան վատ ֆինանսական և տնտեսական վիճակում, որ կինը ևս պետք է լինի ոչ պակաս հարմարված կյանքի դժվարություներին:
Այն աղջիկները, ովքեր ծնվել և ապրել են պլիտայի մոտ և պլիտայի մոտ էլ ամուսնանում են, հարմարված չեն կյանքի դժվարություններին, նրանք վաղը կամ մյուս օրն անհետաքրքիր կլինեն տղամարդկանց համար: Տղամարդը չի ցանկանա իր կնոջը տեսնել միայն պլիտայի կողքին: Ինչպես դրսի փորձն է ցույց տալիս, մենք վաղը հայտնվելու ենք ավելի ծանր վիճակում: Կինը պետք է կարողանա իր ամուսնուն «մեջք» լինել: Երևի թե 28-29 տարեկանում արդեն կպլանավորեմ ամուսնությունս»: