Օսկանյանի հարցով ԲՀԿ հայտարարությունը կլինի երկուշաբթի

Այսօր կեսօրին, նախատեսվածի համաձայն, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քննարկվեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի հարցը: Մեքենայով դուրս գալով «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տարածքից, որտեղ տեղի էր ունենում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների խորհրդակցությունը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ավտոմեքենայի կիսով չափ իջեցրած պատուհանից, առանց մեքենան կանգնեցնելու, լրագրողներին տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ ԲՀԿ հայտարարությունը կլինի երկուշաբթի օրը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ Ազգային Ժողով էր ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով, որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը նշել էր, որ խոսքը գնում է միայն որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Խափանման միջոցի հարց չի բարձրացվում:

Տեսանյութեր

Լրահոս