Ոստիկանությունը հետաքննում է Մհեր Մկրտչյանի արձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը

Սեպտեմբերի 28-ին տարբեր ինտերնետային կայքերում տեղադրվել է հաղորդագրություն, որ սեպտեմբերի 27-ին վանդալների կողմից վնասվել է Երեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 27-ին անհայտ անձը վնասել է Մհեր Մկրտչյանի արձանը:

Հանգամանքները եւ նյութական վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն:

 

 

Տեսանյութեր

Լրահոս