Դարձյալ պայթյուն Դամասկոսում՝ բանակի գլխավոր շտաբի շենքի մոտ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում բանակի գլխավոր շտաբի շենքի մոտ պայթյուն է իրականացվել: Այս մասին հաղորդում է Al-Jazeera-ն:
Զոհերի կամ վիրավորների մասին առայժմ տեղեկություն չկա: Սա մեկ ամսվա ընթացքում գլխավոր շտաբի մոտ արդեն երկրորդ պայթյունն է:
Երկու օր առաջ այստեղ երկու պայթյուն էր իրականացվել, ինչի հետևանքով զոհվել էին անվտանգության 4 աշխատակիցներ: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել էր Սիրիայի ազատ բանակը: