Ռուսաստանը ներկայացնող հայ օլիմպիական չեմպիոնն ավարտեց կարիերան
                                    2000 թվականի Սիդնեյի Օլիմպիադայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Վարդերես Սամուրղաշևը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:
Ռուսաստանը ներկայացնող 33-ամյա հայ ըմբիշի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ռոստովի «Օլիմպ-2» մարզադաշտում Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության «Ռոստով» – «Դինամո» խաղից առաջ: Սամուրղաշևին նվիրել են ավտոմեքենա և հանձնել ՀՀ մարզական ոսկե շքանշան:
«Վերջին 4 տարիներին ես մազրվել եմ, որպեսզի մասնակցեմ Լոնդոնի Օլիմպիական խաղերին, սակայն որոշակի խնդիրների պատճառով և չընդգրկվեցի օլիմպիական հավաքականի կազմում: Եվ այժմ պետք է կողմնորոշվեի և ես կողմնորոշվեցի, որ պետք է ավարտեմ կարիերաս», – Սամուրղաշևի խոսքերն է մեջբերում Սովետսկի Սպորտը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    