
Օուենի համար հավաքականի դռները փակ չեն. Ռոյ Հոջսոն

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնն ընդգծել է, որ հավաքականի դռները փակ չեն «Սթոք Սիթիի» 32-ամյան հարձակվող Մայքլ Օուենի համար:
«Մայքլին հաջողություններ եմ ցանկանում նոր ակումբում: Նա շատ բան է արել ֆուտբոլի համար: Հավաքականի դռները փակ չեն, և յուրաքանչյուրը հնարավորություն ունի, այդ թվում՝ Օուենը: Ներկա պահին չեմ կարող գնահատել Մայքլի շանսերը հավաքականում, բայց խաչ չեմ քաշում նրա մանսկացության հնարավորության վրա»,- Հոջսոնի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը