
ՊՍԺ-ի հետ ցանկանում եմ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը. Իբրահիմովիչ

«ՊՍԺ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Le Parisien-ին տված հարցազրույցում խոսել է իր նպատակների մասին:
«Ուշադրություն-ուշադրություն, «ՊՍԺ»-ի հետ ես ցանկանում են նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Սակայն ես հասկանում եմ, որ դրան հասնելու համար պետք է քայլ առ քայլ առաջ ընթանալ:
Կարծում եմ, որ անհրաժեշտ է արդեն այս տարի մեր առաջ լուրջ նպատակներ դնել եվրագավաթներում: Այժմ շատ կարևոր է հաղթել Ֆրանսիայի առաջնությունում: Ներքին առաջնությունում դառնալով անվիճելի առաջատար` մենք կարող ենք մտածել նաև եվրապական հաջողությունների մասին», – ասել է Իբրահիմովիչը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը