
Ծառահատում Արամ Խաչատրյան փողոցում. փնտրում են կատարողին

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան փողոցի որոշ բնակիչներ նկատել են Խաչատրյան 18 շենքի դիմաց գտնվող սղոցված և տապալված ծառը։ Ու թեպետ վնասը վերականգնել հնարավոր չէ, սակայն նման դեպքերը կանխելու համար բնակիչները բարձրաձայնում են, որպեսզի անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն մեղավորին գտնելու և պատժելու ուղղությամբ։ Խաչատրյան 18 շենքի բնակիչների անունից հայտարարություն է արել Արմենուհի Պետրոսյանը: Այս դեպքի առիթով իրենք դիմել են ոստիկանություն, գրել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում և պատրաստակամ են ցանկալի արդյունքի հասնելու համար շարունակել պայքարը ծառահատումները կանխելու ուղղությամբ։