Բաժիններ՝

Երեկ Հայ Առաքելական Եկեղեցին նշում էր Սուրբ Խաչի տոնը

Սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում էր Սուրբ Խաչի (Խաչվերաց) տոնը: Բացի Սուրբ Խաչի տոնից Հայ Առաքելական Եկեղեցու 5 գլխավոր կամ տաղավար տոներից են նաեւ Սուրբ Ծնունդը եւ Մկրտությունը, Սուրբ Քրիստոսի Հարությունը, Տիրոջ վերափոխումը  (Վարդավառ), Սուրբ Աստվածածնի վերափոխումը:

Խաչվերացը նշվում է Տիրոջ կենսական խաչի վերադարձի պատվին: Ըստ ավանդության` Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբը` Տիրոջ եղբայրը,  գտնելով  Քրիստոսի խաչի մասունքը, այն բարձրացրել է պատվանդանին: Այլ ավանդույթ ասում է, որ Կոնստանտին Մեծ կայսեր մոր` Հեղինեի  գտած Սուրբ Խաչը դրվել է երուսաղեմյան պատրիարք Մակարի կողմից հավաքվածների  գլխավերեւում, որպեսզի նրանք խոնարհվեն (326 թ.):

335 թ. Կոնստանտին կայսրը Քրիստոսի հուղարկավորության վայրում կառուցել է Սուրբ Հարության տաճարը: Սեպտեմբերի 14-ին հավաքվել են Գողգոթայում, որտեղ բոլորի առաջ Սուրբ Խաչը բարձրացվել է հավատացյալների  երկրպագության համար:

Սուրբ Խաչի տոնը առավել նշանակություն է ստացել VII դարի առաջին կեսին պարսից գերությունից Խաչի վերադարձից հետո:  610  թվականին պարսից Խոսրով արքան հարձակվել էր Բյուզանդական կայսրության վրա: Պարսիկնեըր զավթել էին Երուսաղեմը եւ գրավել Քրիստոսի Խաչը  (614 թ.):

Բյուզանդացիները բազմաթիվ տարիներ պատերազմից հետո հաղթել են եւ ազատել Սուրբ Խաչը (628թ.): Այդ իրադարձություններին մասնակցել են նաեւ հայկական զորքերը Մժեժ Գնունու  գլխավորությամբ: Քրիստոսի Խաչի ազատագրումը փառավոր է եղել, այն հանդիսավորությամբ Հայաստանից Կոստանդնուպոլիս է տարվել, իսկ հետո`Երուսաղեմ:

Հայաստանի բնակիչների համար ընթացիկ աշխատանքային շաբաթը կլինի կարճ: Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս