
Ուկրաինայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները համագործակցության հարցեր են քննարկել

Ուկրաինայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դմիտրի Սալամատինը և Սաֆար Աբիևը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացումը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Սալամատինի Ադրբեջան կատարած այցի շրջանակներում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և Սաֆար Աբիևի՝ Ուկրաինա կատարելիք այցի հարցը: