Ցուցարարները պահանջում են Մոլդովան միացնել Ռումինիային և ռուսական զորքը դուրս բերել Մերձդնեստրից

Մոլդովայի մայրաքաղաքում երեկ՝ սեպտեմբերի 16-ին, տեղի է ունեցել «Ունիոնիստների երթը»: Մոլդովայի և Ռումինիայի միավորվելու կողմնակիցները ակցիայի վերջում կազմել են միջնորդագիր՝ Մոլդովայի Հանրապետությունից պահանջելով փոփոխություններ կատարել երկրի սահմանադրությունում ու ռումիներենը հայտարարել որպես պետական լեզու:

Նրանք պահանջել են դուրս բերել ռուսական զորքերը Մերձդնեստրից մինչև 2013թ. սեպտեմբերի 1-ը ու արգելել Մոլդովայի կոմունիստական կուսակցության գործունեությունը:

Քիշնևում միջոցառումը կազմակերպել են Ունիոնիստական միությունն ու «Գործողություն-2012» քաղաքացիական հարթակը, որը միավորում է ոչ կառավարական կազմակերպություններին ու քաղաքացիներին, որոնք հանդես են գալիս Մոլդովան Ռումինիայի հետ միավորելու օգտին:

Իրավապահ մարմինների տվյալով՝ ակցիային մասնակցել է շուրջ 2000-3000 մարդ, իսկ կազմակերպիչների խոսքով՝ մինչև 10 000 մարդ, հաղորդում է RBC-Ն:

«Ունիոնիստների երթի» մասնակիցները երթով անցել են Քիշնևի գլխավոր փողոցներով՝ բարձացրած Մոլդովայի, Ռումինիայի ու ԵՄ-ի դրոշները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930