Բաժիններ՝

Ռեալի ֆուտբոլիստներն էլ կարող էին ասել, որ թիմը մարզիչ չունի. Կալդերոն

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հերթական անգամ քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին «Սևիլյայի» հետ կայացած արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվելուց հետո: Հաղորդում է El Mundo-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղից հետո Մոուրինյոն հայտարարել էր, որ իրեն ոչ թե անհանգստացնում է այն փաստը, որ «Ռեալը» քիչ միավորներ է վաստակել, այլ այն, որ ինքն այս պահին թիմ չունի:

«Մոուրինյոյի հայտարարությունը ոչ մի խնդիր չի լուծում: Նույն հաջողությամբ ֆուտբոլիստներից մեկը կարող էր հայտարարել, որ թիմը մարզիչ չունի: Ավելի լավ է մտածել, որ դա պատահականություն էր: Ենթադրում եմ, որ «Ռեալի» ֆուտբոլիստներին ամենևին էլ դուր չի եկել Մոուրինյոյի հայտարարությունը: Ինքս կարծում եմ, որ ֆուտբոլիստները դաշտում չէին խնայում իրենց ուժերը», – հայտարարել է Կալդերոնը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930