Չինաստանում ածխահանքի պայթյունի զոհերի թիվը հասել է 48-ի

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 48-ի: Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ արտադրության անվտանգության վերահսկողության պետական վարչությանը, հայտնաբերվել են վերջին երեք հանքափորների մարմինները:

 

Պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին, Սիչուան նահանգի վարչական կենտրոն համարվող Չենդու քաղաքից 750 կմ հարավ-արևմուտք գտնվող Պանչժիխուա քաղաքի ածխահանքում: Վթարի պահին հանքում գտնվել է 154 հանքափոր:

 

Վթարի պատճառով աշխատանքից հեռացվել է 4 պաշտոնյա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930