Աֆրոամերիկուհին երգում է հայերեն

Արմենչիկի երգերը հայտնի են  անգամ Կանադայում բնակվող 19 տարեկան աղջկան: Աֆրոամերիկացի Բրիթնի Ուիլիամսը (Brhitny Williams) կիթառի օգնությամբ երգում է, ինչպես ինքն է ասում, կատարումից առաջ, «հատուկ երգ»:

Կատարումից առաջ երգչուհին հստակ առոգանությամբ նշում է երգի անունը՝ «Հավատա՞մ, թե՞ չէ»: 42.962 անգամ դիտված YouTube-յան տեսահոլովակն արդեն հասցրել է արժանանալ  ունկնդիրների բուռն արձագանքին: Տեսաերիզի տակ թողնված մի քանի տասնյակ գրառումները վկայում են այն մասին, որ աֆրոամերիկուհին հռչակ է վայելում ոչ միայն ԱՄՆ-ում և Հայաստանում, այլև Իսպանիայում, Գերմանիայում և Արմենչիկի արվեստը սիրող շատ այլ երկրների հանրության շրջանում:

 

Տեսանյութեր

Լրահոս