ԱԷՄԳ բանաձևը կանխորոշում է բանակցությունների արդյունքները. Լարիջանի

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին խորհրդարանի բաց նիստի ժամանակ հայտարարել է, որ Իրանի վերաբերյալ ԱԷՄԳ-ի վերջին բանաձևը կասկած է առաջացնում Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (ՄԶՉՊ) ու ԱԷՄԳ-ին իրենց երկրի անդամակցության նպատակահարմարության մասին. հաղորդում է իրանական MehrNews լրատվական գործակալությունը:

«ԱԷՄԳ-ի ղեկավար խորհրդի կողմից ոչ վաղ անցյալում ընդունված բանաձևը հարց է առաջացնում հասարակության շրջանում. ո՞րն է ՄԶՉՊ-ին և ԱԷՄԳ-ին երկրի անդամակցությունից բխող օգուտը: Եթե Իրանը հավատարիմ չգտնվեր ՄԶՉՊ-ին, ապա արևմտյան երկրներն ինչպիսի՞ միջոցներ կձեռնարկեին Իրանի դեմ: Միջազգային իրավիճակի վրա ինչպե՞ս կանդրադառնա այդօրինակ բանաձևը:

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն պատասխանատվություն է կրում ՄԶՉՊ-ին աշխարհի երկրների միանալը խթանելու համար: Արդյոք նա կարո՞ղ է այդ բանաձևից հետո հաջողության հասնել իր աշխատանքում: Եթե ԱՄՆ-ն և արևմտյան այլ երկրներ Իրանի հանդեպ պատժամիջոցներ ու բանաձևեր են կիրառում, ինչո՞ւ են նրանք ձգտում բանակցություններ անցկացնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Նրանք պետք է գիտակցեն, որ այդպիսի բանաձևի ընդունումը կանխորոշում է Իրանի և «Վեցյակի» միջև միջուկային բանակցությունների արդյունքները», ասել է Լարիջանին։

Տեսանյութեր

Լրահոս