Բաժիններ՝

«Գազպրոմի» դիվիդենտները հարկավոր է բաշխել թոշակառուների միջև

««Ռոսնավթի» և «Գազպրոմի» բաժնետոմսերի դիվիդենտներից ստացվող պետական եկամուտները պետք է ոչ թե փոխանցվեն «Ռոսնավթգազի» հաշվին, այլ պետք է փոխանցվեն Ազգային բարեկեցության հիմնադրամ»,- այս մասին հայտնել է Ռուսաստանի  ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը:

Նրա խոսքով, բաժնետոմսերից ստացվող եկամուտները հանդիսանում են պետության սեփականություն, որը պետք է մտնի բյուջե, այլ ոչ թե «ներդրվի ինչ-որ մի գրասենյակ և ծախսվի որոշակի ակտիվների գնման վրա»:

Ըստ Կուդրինի` տարբերակներից մեկն էլ կարող է լինել մեկ այլ հիմնադրամի ստեղծումը, որը կզբաղվի կոնկրետ առաջադրանքների իրականացմամբ, օրինակ՝ կազմակերպություններում ներդրումներ կատարելով: Այն կազմակերպությունների,  որոնց գործունեությունը չի վերաբերի նավթային կամ գազային արդյունաբերությանը:

Նախկին նախարարի դիտռարկմամբ` այդ միջոցները լիովին կարող են օգտագործվել երկրի կենսաթոշակային համակարգի մեծացման համար, որի դեֆիցիտը կազմում է 1,3 տրլն ռուբլի: Այն կոմպենսացվում է պետբյուջեի հաշվին: «Ռոսնավթգազի» հաշվին են փոխանցվում «Գազպրոմի» և «Ռոսնավթի» դիվիդենտները: Տարվա վերջին այդ կազմակերպությունների հաշվին պետք է հավաքված լինի 160 մլրդ ռուբլի, եթե հաշվի առնենք «Ռոսնավթի» դիվիդենտների ավելացման նախագիծը:

Կարդացեք նաև

«Ռոսնավթգազի» հիմնական գործառույթը վերջին տարիներին պետությանը պատկանող «Ռոսնավթի» և «Գազպրոմի» բաժնետոմսերի կառավարումն է: Մոտ ժամանակներս, «Ռոսնավթգազի» գործառույթների շրջանակն ակնկալվում է ընդլայնել:

Մասնավորապես, այն կարող է ձեռք բերել պետության կողմից սեփականաշնորհվող ակտիվները և փոխանցել այն իր հաշվին: Պլանավորվում է, որ «Ռոսնավթգազը» կզբաղվի «Ռուսհիդրոյի» նախասեփականաշնորհմամբ, սակայն այդ դեպքում կազմակերպությունը չի կարողանա մասնակցել էներգետիկ ոլորտի սեփականաշնորհմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս