Ինչի վրա է Հովիկ Աբրահամյանը հրավիրել Իշխան Զաքարյանի ուշադրությունը

ԱԺ-ում մեկնարկել է Վերահսկիչ պալատի նախագահի քվեարկությունը: Փակ քվեարկությանը մասնակցելու է եկել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Վեջինս լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը վերաառաջադրեց Իշխան Զաքարյանի թեկնածությունը, նշեց. «Դա ԱԺ նախագահի լիազորությունը չէ: Հանրապետության նախագահը որոշում կայացրեց և առաջադրեց իր թեկնածությունը: Իսկ այսօրվա քվեարկության արդյունքում որոշում կկայացվի՝ ԱԺ կողմից կնշանակիվ՞, թե՞ ոչ»:

Հարցին, թե համամիտ չե՞ք ընդդիմության հետ, որ չարաշահումները չեն կարող բացահայտվել, նա այսպես պատասխանեց. «Եթե մենք տեսակետների հետ հաշվի նստենք՝ կխճճվենք, որովհետև այդ տեսակետներն այնքան շատ են և շինծու, որոնց հետ հաշվի նստելու կարիք չկա»: Իսկ հարցին` արդյոք չե՞ք փոշմանել Ձեր հայտարարության համար, որ բյուջեն թալանվել է, ԱԺ նախագահը պատասխանեց. «Իմ տեղը դուք որոշում մի կայացրեք՝ ես փոշմանել եմ, թե չէ: Ես իմ տեսակետը հայտնել եմ, մի քանի անգամ այս հարցին պատասխանել եմ և մենք չենք իրավապահ այն մարմինը, որ գնահատական տանք: Ուղղակի մենք ուղարկել ենք այդ փաթեթը գլխավոր դատախազություն»:

Քանի որ ՎՊ նախագահի թեկնածուն նախապես հանդիպել էր խմբակցությունների հետ, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ առաջարկներ է ներկայացրել Իշխան Զաքարյանին ՀՀԿ-ն: Ի պատասխան նա նշեց. «Դե քանի որ ՀՀԿ-ն աջակցում է, որոշում է կայացրել կողմ քվեարկել նշանակման գործընթացին, դա պատասխանատվություն է և մենք բոլորս պատասխանատու ենք, որ Վերահսկիչ պալատը նորմալ աշխատի և պետք է նորմալ աշխատանքի արդյունքում վեր հանենք այն խախտումները, թերությունները, չարաշահումները, որոնք իրոք ճիշտ են, հիմնավոր են, որ կան, և պատկան մարմիններն էլ պետք է իրենց գնահատականը տան, իրականությանը պետք է համապատասխանի: Լոկ խոսքեր կան, գնահատականներ կան, քննադատություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում և մենք պետք է ձեռնպահ մնանք նման անհիմն քննադատություններից: ՎՊ-ի խնդիրը դա է, որ պետք է վերհանի այն խնդիրները, որոնք իրականությանը համապատասխան են, ոչ թե հնչեցվեն ԱԺ ամբիոնից, գնահատականներ տրվեն, բայց արդյունքում իրավական որևէ խախտում չլինի, սա շատ կարևոր է, և ՎՊ-ի նախագահի ուշադրությունը ես հրավիրել եմ այս հանգամանքի վրա, որ հիմնավորվի հետո նոր ներկայացվի այս ամբիոնից»: Դիտարկմանը, թե Ի. Զաքարյանը զրպարտո՞ւմ էր, նա այսպես արձագանքեց. «Ձեզ ոչ»: Նաև նաև ասաց, թե տեղյակ չէ ուղարկված փաթեթից. «Ուղարկել եմ, մենք դեռ պատասխանը չունենք: Կարծում եմ կպատասխանեն մեզ՝ թաքցնելու հարց չի»: Լրագրողից մեկի հարցն էլ կիսատ մնաց։ Նա նշեց, թե եթե ընդդիմադիրների պես անկեղծ լինեք… Սակայն Հովիկ Աբրահամյանը չլսեց հարցն ամբողջությամբ ու արձագանքեց. «Ես ընդդիմադիրների նման անկեղծ չեմ ուզում լինել: Ես ընդհանրապես անկեղծ եմ Ձեզ հետ նաև՝ ի հակառակ Ձեզ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս