Գագիկ Ծառուկյանը՝ Արարատում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ

«Նոյեմբերի 10-ին Արարատ քաղաքում կայացած՝ քաղաքապետի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բազմահազար արարատցիներին, ովքեր իրենց ձայնը տվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուին:

Ձեր ձայները, ձեր կամքի և քաղաքական գիտակցության դրսևորումը և, վերջապես, սեփական քաղաքի և պետության հանդեպ սրտացավությունն ու պատասխանատվությունն ինձ տալիս են ավելի մեծ եռանդ ու հավատ, որ մենք միասին ի զորու ենք լինելու շենացնել մեր երկիրը, վերականգնել մեր գյուղերն ու քաղաքները, կասեցնել արտագաղթը, Հայաստանում հաստատել արդարություն:

Դա պետք է անենք մենք բոլորս. ոչ ոք մեր փոխարեն մեր օջախի լույսը վառ չի պահելու:

Ես ուզում իմ շնորհակալությունը հայտնել նախընտրական շտաբին՝ նման բարդ  պայմաններում կազմակերպված աշխատանքի և գրանցած արդյունքի համար:

Կարդացեք նաև

Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական թիմին՝ գրագետ և կոռեկտ քարոզարշավի համար:

Ես իմ հատուկ շնորհակալությունն եմ հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական կառույցներին, հարյուրավոր կամավորներին, ովքեր օրեր շարունակ ցուցաբերեցին կուռ կամք և լուրջ թիմային աշխատանքի պատրաստվածություն:

Սիրելի հայրենակիցներ, սիրելի արարատցիներ: Առանց պայքարի հնարավոր չէ հասնել մեծ հաջողությունների: Իսկ պայքարը չի լինում առանց խոչընդոտների և դժվարությունների:

Մենք ու մեր երեխաներն ապրելու ենք մեր երկրում՝ Հայաստանում: Սա նշանակում է, որ մենք միասին դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հանուն մեր պետության, հանուն մեր ժողովրդի, հանուն  այն ապագայի, երբ մարդիկ չեն մտածի օր առաջ հայրենիքը լքելու մասին»։

Գագիկ Ծառուկյանի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս