Հանքանյութերի նշանակությունը
Տարբեր հանքանյութեր ունեն տարբեր օգտակար հատկություններ, և սխալ կլինի պնդել, որ, օրինակ, երկաթն ավելի օգտակար է ցինկից կամ կալիումից: Բոլոր հանքանյութերն էլ կարևոր են օրգանիզմի նորմալ գործունեության համար: Հանքանյութերից շատերը նպաստում են նյութափոխանակությանը, ջրի հավասարակշռությանը, ոսկորների առողջությանը, ինչպես նաև՝ իմունիտետի բարձրացմանը: Ստորև ներկայացվում են օրգանիզմում հանդիպող հանքանյութերը և դրանց օգտակար հատկությունները:
Բոր
Այս հանքանյութը մեծ դեր է խաղում ոսկորների առողջության, ուղեղի աշխատանքի, օրգանիզմի ծերացման գործընթացները դանդաղեցնելու, սեռական առողջության բարելավման, քաղցկեղը կանխարգելելու, Ալցհեյմերի հիվանդության բուժման և մկանային ցավերը մեղմելու գործում:
Կալցիում
Այս կենսարար հանքանյութն ամրացնում է ոսկորները, մեղմում արտրիտը, նպաստում ատամների առողջությանը, մեղմում անքնությունը, կլիմաքսը, նախադաշտանային ախտանիշը, ջղաձգությունները: Ավելին, այն կանխում կամ բուժում է ճարպակալումը, հաստ աղիի քաղցկեղը, թթվայնությունը, սրտի հիվանդությունները և արյան բարձր ճնշումը:
Քրոմ
Այս հանքանյութը կարևոր է օրգանիզմի` գլյուկոզայի ընդունման համար, որը շատ կարևոր է շաքարախտով տառապող հիվանդների համար: Քրոմը բարձրացնում է բջիջների կողմից գլյուկոզայի ընդունումը, որը խթանում է ճարպաթթուները և խոլեստերինի սինթեզը, և, չնայած վերջիններս վնասակար են թվում առողջության համար, սակայն փոքր չափաբաժնով անհրաժեշտ են առողջ կենսակերպի համար:
Երկաթ
Հեմոգլոբինի ձևավորման համար պատասխանատու է երկաթը: Այն նաև իր դերն ունի նյութափոխանակության, անեմիայի, ուղեղի աշխատանքի, դիմադրողականության, անքնության և մարմնի ջերմաստիճանի կարգավորման համար: Հեմոգլոբինը երաշխավորում է օրգանիզմում տարբեր օրգանների արյան շրջանառությունն և թթվածնի տեղաշարժը:
Առանց երկաթի անեմիա է առաջ գալիս, որը փոխվում է մկանների թուլության, հոգնածության, աղեստամոքսային խանգարումների և ճանաչողական ֆունկցիաների խանգարման:
Մագնեզիում
Մագնեզիումը կարող է բուժել արյան բարձր ճնշումը, սրտի ինֆարկտը, ալկոհոլիզմը, ջղաձգությունը, շաքարախտը, կլիմաքսը, ասթման և ապահովել ոսկորների առողջությունը, հղիությունը: Մագնեզիումը հիանալի կերպով հաղթահարում է հոգնածությունը և անքնությունը, քանի որ խթանում է այնպիսի հորմոնների արտադրումը, որոնք հանգստացնում են օրգանիզմը և նպաստում քնելու ցանկության առաջացմանը:
Յոդ
Յոդը լավացնում է մաշկը, քաղցկեղը, մազերը, հղիության ընթացքում պաշտպանում է պտուղը և բարելավում նյութափոխանակությունը:
Յոդիդ
Յոդիդը յոդի երկրորդական տեսակն է, որն անհրաժեշտ է օրգանիզմի կանոնավոր աշխատանքի համար: Այն կարևոր է վահանաձև գեղձի նորմալ գործունեության համար, և առանց դրա կարող է զարգանալ խպիպ: Յոդիդը հարկավոր է նաև տիրոքսինի արտադրման համար, առանց որի՝ օրգանիզմում կբարձրանա խոլեստերինի մակարդակը և կխանգարվի նյութափոխանակությունը:
Ֆոսֆոր
Այս հանքանյութը կրճատում է մկանների թուլությունը, բարելավում ոսկորների առողջությունը, ուղեղի աշխատանքը, կարգավորում սեռական առողջությունը, նյութափոխանակությունը, հոգ տանում ատամների մասին:
Մանգան
Մանգանը կարևոր դեր է խաղում նյութափոխանակության , օստեոպորոզի, հոգնածության նվազման, վերարտադրման, կաթվածի, բորբոքումների, ուղեղի ֆունկցիայի և էպիլեպսիայի ժամանակ:
Պղինձ
Այս հանքանյութը բարելավում է ուղեղի ֆունկցիան, մեղմում արտրիտը, հոգ տանում մաշկի մասին, վերացնում կոկորդի ինֆեկցիաները, կարգավորում հեմոգլոբինի պակասը, կանխում սրտի հիվանդությունները և բարձրացնում դիմադրողականությունը:
Կալիում
Կալիումը կարգավորում է արյան մեջ շաքարի քանակը, արյան ճնշումը, կանխում սրտի հիվանդությունները, նպաստում ջրի՝ օրգանիզմում ավելի շատ ներթափանցելուն, մեղմում է մկանների ցավը և ջղաձգությունները: Ի հավելումն սրա՝ կալիումը բարձրացնում է ուղեղի աշխատանքը, կարգավորում շաքարախտը, երիկամների խանգարումները և բուժում արտրիտը: Կալիումը մեղմում է արյան անոթների ճնշումը և թթվածնով ապահովում օրգանները և պաշտպանում սրտանոթային հիվանդություններից:
Սելեն
Սելենը յուրահատուկ հանքանյութ է, որը նույնպես կարևոր ֆունկցիաներ է իրականացնում օրգանիզմում: Այն ամենահզոր հակաօքսիդանտներից է և կանխում է ազատ ռադիկալների ձևավորումն օրգանիզմում: Սելենը, ինչպես և կալցիումը, պղինձը և ցինկը, կարևոր է ոսկորների աճի համար:
Սիլիկոն
Այս հանքանյութը կարևոր է ոսկորների առողջության, մաշկի և մազերի խնամքի համար, կարգավորում է քնի խանգարումները, աթերոսկլերոզը, թոքաբորբը, հոգ է տանում ատամների և հյուսվածքների մասին:
Նատրիում
Այս հանքանյութը կարևոր է ջրի հավասարակշռության համար, կանխում է արևային հարվածը, բարելավում ուղեղի աշխատանքը, մեղմում մկանների կծկումները:
Ցինկ
Ցինկն օգտակար է հղիության, վերարտադրողության, մաշկի, մազերի էկզեմայի, բշտիկների համար, բուժում է վերքերը, օգտակար է շագանակագեղձի խանգարումների, մրսածության, քաշի անկման, աչքերի տեսողության, հավկուրության, ախորժակի անկման դեպքում: Առանց ցինկի անհնար կլինի վերքերը բուժել, ինսուլին կուտակել, պայքարել հիվանդությունների և մաշկի ինֆեկցիաների դեմ:
Պատրաստեց Շողեր Գալստյանը