Շուշան Պետրոսյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. նրա վիճակը բավարար է
Ավտովթարի ենթարկված երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Նա այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության գլքավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունին ասաց, որ երգչուհին ընդունարանից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել գիշերը 01։30-ի սահմաններում։ Գնունին ասաց, որ Շ. Պետրոսյանի առողջական վիճակ գնահատաում են բավարար։ Նա գիտակցություն ունի և վերակենդանացման բաժամունք տեղափոխվելիս գիտակցության կորուստ չի ունեցել։
«Նա ունի փակ գանգուղեղային տրավմա, գտնվում է մեզ մոտ հսկողության տակ։ Դեռ մենք կանենք որոշակի հետազոտություններ ժամանակի ընթացքում և ինքը ստանում է համապատասխան բուժում»,- ասաց Գնունին։
Նա նաև նշեց, որ դեռևս չեն կարող ասել` որքան ժամանակ Շ. Պետրոսյանը կմնա վերակենդանացման բաժանմունքում. դա ցույց կտան հետազոտությունները։
Նշենք, որ հիվանդանոցում էին Շ. Պետրոսյանի ամուսինը, երգիչ Հայկոն և իր կինը՝ Անահիտ Սիմոնյանը, դերասան Միքայել Պողոսյանը, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին՝ Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի և 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները: Վերջինս օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղևորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը: