Բաժիններ՝

Նշվել է ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի 80-ամյակը (լուսանկարներ). shamshyan.com

Դեկտեմբերի 21-ին լրացավ ՀՀ վաստակավոր բժիշկ, «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ-ի ԲՓՀ-ի նախագահ Կառլեն Եսայանի 80-ամյակը: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Ծննդյան 80-ամյակը նշվեց մեծ հանդիսությամբ, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, Արցախի հերոս, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը և այլ պաշտոնյաներ ու հարգարժան անձինք:

Իր ծննդյան 80-ամյակին ՀՀ վաստակավոր բժշկի պարգևներն ու հուշամեդալները համալրվեցին ևս մի քանիսով: Մասնավորապես’ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի կողմից նա պարգևատրվեց ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով՝ «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից էլ ստացավ անձնական թանկարժեք նվեր: Կառլեն Լազարի Եսայանը ծնվել է 1933թ. դեկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Մեծ-Շեն գյուղում, ծառայողի ընտանիքում:

Karlen Esayan034 Karlen Esayan Karlen Esayan02 Karlen Esayan5

1951թ. տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նույն տարում ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետն ու ավարտել 1953թ.: Նույն թվականի օգոստոսից մինչև 1954թ նոյեմբերը աշխատել է նույն շրջանի Թալիշ գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ: 1954թ. զորակոչվել է Սովետական բանակի շարքերը: Բանակից զորացրվել է 1957թ. դեկտեմբերին: 1958թ. փետրվարից մինչև օգոստոս ամիսը աշխատել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի դպրոցում: 1958թ. օգոստոսին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինտիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1964թ.:

Կարդացեք նաև

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս