Հովիկ Աբրահամյան. Ամոթ է, ամոթ, որ ԱԺ-ում նման պատգամավորներ են նստած (տեսանյութ)
Ինչպես տեղեկացել էինք, ԱԺ այսօրվա նիստի ընդմիջման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանել էր քվեարկության համար նախատեսված ՀՀԿ-ական պատգամավորների քարտերը:
Առանց այդ քարտերի պատգամավորները չէին կարող քվեարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրին:
Սակայն ՀՀԿ-ական պատգամավորները չհանձնվեցին, և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկությունը կատարվելու է ձեռքերը վեր բարձրացնելով։ ՀՀԿ-ական պատգամավորները ձեռքերը բարձրացրին, և հայտարարվեց, որ կողմ են քվեարկել 77 հոգի։ Ավելի ուշ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկել 72 պատգամավոր:
«Ամոթ է, ամոթ, որ ԱԺ-ում նման պատգամավորներ են նստած, որ այլընտրանք չունեն, իրենց մտավոր կարողությունները չի հերքում, փորձում են խարդախությամբ, նենգությամբ, անկարգությամբ տապալել մեր աշխատանքները»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Երբ Նիկոլ Փաշինյանը ընդվզեց տեղից, Աժ նախագահը դիմելով նրան` ասաց. «Պարոն Փաշինյան, Ձեզ չի սազում»:
Մանրամասները՝ տեսանյութում: