
Քառյակը չի կարողանում համատեղ նիստ գումարել

Խորհրդարանական քառյակը չի կարողանում համատեղ նիստ գումարել և ընդհանուր դիրքորոշում արտահայտել կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի նկատմամբ: Պատճառն այն է, որ քառյակի ներկայացուցիչներն այս նախագծի վերաբերյալ ունեն տրամագծորեն տարբեր մոտեցումներ. ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն բավարարված են, որ օրենքից հանվում է կուտակային բաղադրիչը, իսկ ՀԱԿ-ն իրեն դրսևորելով որպես արմատական ընդդիմություն` առաջարկը համարում է խաբեություն և ժողովրդի թիկունքում քաղաքական ուժերի հետ գործարք կնքելու փորձ:
Սա նշանակում է, որ քառյակը չի կատարի իր հայտնի սպառնալիքը, ըստ որի` եթե կառավարության առաջարկնա իրենց չբավարարի, իրենք արտահերթ նիստում կներկայացնեն օրենքի փոփոխության իրենց սեփական տարբերակը: Օրենքի իր սեփական տարբերակով հանդես է եկել ՕԵԿ-ը, որը, սակայն, նույնպես չի հաստակեցնում իր դիրքորոշումը կառավարության առաջարկի նկատմամբ: